ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Սա տղամարդկանց համար լեգիտիմ առիթ է կանանց տոնի պատրվակով խմել-ցխվելու»․ Վահան Հովհաննիսյան
12:18, 08.03.2024 | mamul.am
2022 | 2

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ տեղեկացա, որ մարտի 8-ի կապակցությամբ որևէ ռեստորանում (գրական հայերենով ասած՝ օբեկտ) ազատ տեղ չկա։ Կարող է թվալ սա այն բանի վկայությունն է, որ հայ տղամարդկանց ուշքը գնում է իրենց կանանց համար, կնամեծար են, հարգում են կանանց և այլն։ Ամենևին։ Սա տղամարդկանց համար լեգիտիմ առիթ է կանանց տոնի պատրվակով խմել-ցխվելու։
Վաղը, երբ խորը խումարով (похмелье) արթնանաք, փորձեք հիշել, թե նախորդ 364 օրերի ընթացքում քանի՞ անգամ եք ձեր կնոջ ականջին շշնջացել «սիրելիս», քանի՞ անգամ եք տնից դուրս գալուց կամ տուն մտնելուց համբուրել նրա այտը, քանի՞ անգամ եք նրա փոխարեն աման լվացել, տուն մաքրել, արդուկ արել։
Այ երբ կհիշեք գեթ մեկ այդպիսի օր, ապա օբեկտում ծախսած փողն իզուր չի լինի)):
Սիրելիներս շնորհավորում եմ Ձեր մարտի 8-ը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
10:24, 10.04.2024
3256 | 0
դեպի վեր