ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ռուսաստանի ռազմաքաղաքական էլիտայի բուն նպատակը Հայաստանում հեղաշրջում իրականացնելն է»․ Հովիկ Աղազարյան
12:24, 08.03.2024 | mamul.am
1798 | 4

Օրեր առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում հանդիպել էր ՔՊ-ական պատգամավորների հետ․ ի՞նչ են քննարկել․ 24TV-ի եթերում մանրամասներ է հայտնել պատգամավոր Հովիկ Աղազարյանը․ «Մենք քննարկում ենք իրերի դրությունը, որպեսզի պատգամավորներս արտաքին քաղաքականության հետ կապված մեր դիրքորոշումներում լինենք իրազեկված, թե ո՞ր դեպքում ի՞նչ հնարավոր մարտահրավերներ կառաջանան և այդ մարտահրավերները հաղթահարելու ի՞նչ ճանապարհներ, հնարավորություններ կան։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, չասեմ լարված, զուսպ իրավիճակում են գտնվում և կարող է պատահի այնպես, որ Ռուսաստանը տնտեսական որոշակի լծակներ օգտագործի, էդ դեպքում մենք ի՞նչ պետք է անենք․ ահա այս հարցերն են քննարկվում․․․ Ռուսաստանում քաղաքական մեկնաբանները, ռազմական, քաղաքական գործիչները աղմուկ են բարձրացնում ՀԱՊԿ-ի հանդեպ մեր ունեցած դիրքորոշման շուրջ, նախահարձակ են լինում՝ ասելով, որ այդ դեպքում պետք է ճնշումներ կիրառվեն։ Բուն նպատակը լրիվ այլ է, այդ քայլերով իրենք մեր հանրապետության ներսում կարող են առաջացնել դժգոհություններ, փողոց դուրս բերեն որոշակի զանգված, որոնց առաջնորդները պատրաստ կանգնած են արդեն և այդ մասսային, ասենք, ուղղորդեն իրականացնել հեղաշրջում»,- ասել է Աղազարյանը։

Հովիկ Աղազարյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր