ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Նիկոլը Հայաստանը դարձնում է ոչ թե Սիրիա, այլ ավելի վատ՝ Ուկրաինա»․ Շարմազանով
15:36, 08.03.2024 | mamul.am
1696 | 1

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Նիկոլը Հայաստանը դարձնում է ոչ թե Սիրիա, այլ ավելի վատ՝ Ուկրաինա։
Վերջին շրջանում բազմաթիվ գործիչներ մտահոգություն են հնչեցնում, որ թուրքական շահերի 5-րդ շարասյունը Հայաստանը փորձում է սարքել Սիրիա։
Երևի նկատի ունեն պատերազմի թատերաբեմ դառնալու ռեալ հեռանկարը։
Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը հստակ քայլերով տանում է դեպի նոր էսկալացիայի։
Բայց ոչ թե դեպի Սիրիա, այլ դարձնում է Ուկրաինա։
Սիրիան պատերազմի ու աղետի ժամանակ ուներ լուրջ ու սառնասիրտ պետականամետ ղեկավար՝ Բաշար Ասադ,ով գրեթե կործանված երկիրը փրկեց դաշնակից ՌԴ-ի օժանդակությամբ։
Հայ ժողովրդի բախտը այդ առումով չի բերել։
Փաշինյանը նման չէ Ասադին, նա հիշեցնում է ավելի շատ Զելենսկուն։
Նրանց միավորում է ՌԴ-ի դեմ ատելությունը, Ադրբեջանի ղեկավարի նկատմամբ կառուցողական վերաբերմունքը և սերն ու խոնարհումը Արևմուտքի և Թուրքիայի հանդեպ։
Նրանք երկուսն էլ հպարտ կոչերով բերում են նոր զոհեր ու տարածքային կորուստներ, որի վերջը չի էլ երևում։
Հայաստանից ստանալ հակառուսական ու հակաիրանական պլացդարմ՝ սարքելով պալիգոն մեր հայրենիքը. սա է բրիտանա-թուրքական նախագիծը։
Թե չէ երանի չէ՞ր Սիրիայի հեռանկար լիներ, դա կնշանակեր պարտության էջի փակում ու պետության վերականգնում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
10:24, 10.04.2024
3256 | 0
դեպի վեր