ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Ասում եք` ռուսները մեզ քցել են, դու Հայաստանում էնքա՜ն մարդու ես քցել»․ Սևակ Հակոբյան
03:00, 09.03.2024 | mamul.am
3405 | 2

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում էն 13 տունը, որը պետք է 3 տարի առաջ կառավարությունը կառուցած լիներ, դեռ չի ավարտել։ Կառուցում են 2021 թվականից․ 5 անգամ ժամկետ են երկարաձգել։ Էս խոստումը տված սաղ պաշտոնյաները ընթացքում փոխվել են․ մարզպետը փոխվել է, քաղաքաշինության կոմիտեի նախագահը փոխվել է, տարածքային կառավարման նախարարը փոխվել է․ բացի Նիկոլից, սաղ փոխվել են, էդ գյուղում երեխաներ են մեծացել, ընտանիքներ են արտագաղթել, թուրքերն ավելի առաջ են եկել երկրում, լիքը բան է տեղի ունեցել, բայց 13 տան կառուցումը տեղի չի ունեցել։ Ասել են՝ 2021 թվականի վերջին կտանք, 2021 թվականի վերջին ասել են 2022 թվականի կեսին կտանք, դրանից հետո ասել են 2022 թվականի վերջին կտանք, եկել է 2022 թվականի վերջը, ասել են 2023-ի մարտին կտանք, բան չի մնացել անելու․ Նիկոլը գնացել է Շուռնուխ, տներում ֆռացել է, ասել է՝ հեսա կտանք, 2023 թվականի մարտին ասել են՝ 2023 թվականի դեկտեմբերին կտանք, 2023 թվականի դեկտեմբերին ասել են ամեն ինչ պատրաստ է․ 2024 թվականի գարունն է, պարզվում է՝ դե դեռ պատրաստ չէ։
Հլը մի պահ պատկերացրեք՝ Շուռնուխի տները կառուցողը ռուսական կողմը լիներ ու մի ամիս ուշացներ․ պատկերացնում ե՞ք ՔՊ-ականներն ինչ ելույթներ կունենային, ոնց կմեղադրեին, թե՝ չեք կատարում դաշնակցային պարտավորությունները։ Մի պահ պատկերացրեք՝ Շուռնուխի տները սարքողը լիներ նախկին իշխանությունը ու 15 օր ուշացներ, արդեն աչքիս առաջով եկավ Նիկոլի ելույթը, թե ինչ կասեր՝ փողերը լափել են, ատկատ, Սաշիկ, 50/50։ Բա 4 տարում 13 տուն չսարքե՞ս։ Ամոթն էլ լավ բան ա։
Ու ամեն հարցում բնութագրելիս էս իշխանությանը, կլինի ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն, անվտանգություն, ամեն ինչ անում են Շուռնուխի՝ այդ փոքրիկ գյուղի օրինակով։
ԱԽ քարտուղարը գնացել է ԱԺ, ճեպազրույց է տալիս այն մասին, թե՝ Ռուսաստանից զենք ուզեցինք, չեն տվել, ուշացրել են։ Անկեղծ ասեմ․ ես ռուսական կողմից զենքի մասին ոչինչ չեմ լսել, լսում եմ միայն ձեզնից․ բայց ես ձեզ ո՞նց հավատամ․ այն մարդիկ, որոնք ասել են Շուռնուխում տներ ենք սարքում ու խաբել են, այն մարդիկ, որ խոստացել են, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արվելու ու խաբել են, այն մարդիկ, որոնք խոստացել են, թե մարտի 1-ի սպանություն են բացահայտել ու խաբել են, նույն մարդիկ ասում են Ռուսաստանը մեզ զենք չի տվել․ հիմա ես որքանո՞վ երաշխիք ունենամ, որ սա էլ չեք խաբում։ Եթե մինչ էս ինչ ասել եք, սուտ է, սա ո՞նց կարող է ճիշտ լինել։
Ասում է՝ մենք անվտանգության երաշխիքներ ենք փնտրում աշխարհում, որովհետև ռուսները մեզ քցել են։ Ես էլ հարցնում եմ՝ դու Հայաստանում էնքա՜ն մարդու ես քցել․․․ Միայն մեկ փոքրիկ գյուղում՝ 13 ընտանիքի, մի փոքրիկ Ղարաբաղում դու քցել ես 150 հազար մարդու, Մարտունու Զոլաքար գյուղում ասել ես կարտոշկի ու կաղամբի իրացման պրոբլեմ չունեք ու քցել ես․ ես՝ ՀՀ քաղաքացիս, կարող ե՞մ մտածել, որ էս հայ-ռուսական հարաբերություններում էլ քցողը դու ես։ Եթե դու քեզ ընտրողի հետ սենց ես վարվում, բա մյուսների հե՞տ ոնց կանես։
Իսկ ես որքանո՞վ վստահ լինեմ, որ ուղղությունը, որը դուք բռնում եք, նորմալ հաշվարկ եք արել։ Հիմա Արարատ Միրզոյանն ասում է՝ մենք ինքներս ենք ի զորու պաշտպանել օդանավակայանում անվտագությունը․ չեմ հավատում․ դուք ի զօրու չեք մի փոքր գյուղում 13 հատ միահարկ տուն սարքել։
Ասում եք՝ ՀԱՊԿ-ը լավ չի աշխատում, գնում եմ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ հարաբերություն զարգացնեմ։ Բայց էդ ո՞նց եղավ, որ մինչև ձեր գալը լավ էին աշխատում, եկաք՝ սկսեցին վատ աշխատել։ Իսկ կարող ա՞ ՀԱՊԿ-ի հետ էլ հարաբերությունները կառուցում եք էնպես, ինչպես Շուռնուխի տները։ Բայց իմացեք, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ էլ եք նույնը անելու․․․»։

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր