Ըստ Mayo Clinic-ի փորձագետների, անհանգիստ ոտքերի համախտանիշը կամ Ուիլիս-Էկբոմ հիվանդությունը քնի և շարժման տարածված նյարդաբանական խանգարում է: Հնարավո՞ր է դրանից ազատվել վիտամիններ և այլ հավելումներ ընդունելով: Երկաթ. որպես կանոն` անհանգիստ ոտքերի համախտանիշը կապված է երկաթի ցածր մակարդակի հետ: Երկաթի դեֆիցիտի համար առավել նպաստավոր պայմաններ են հղիությունը, երիկամների հիվանդությունները, բորբոքային հիվանդությունները, անեմիան։ 2019 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկաթի հավելումները մեղմում են անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտանիշների սրությունը՝ համեմատած պլացեբոյի հետ: Այնուամենայնիվ, նախքան այս հավելումն ընդունելը պետք է խորհրդակցել բժշկի հետ: Երկաթ ստանալու լավագույն միջոցը մթերքներն են։ Մագնեզիում. դեռևս չկա բավարար հետազոտություն, որը ցույց կտա, որ մագնեզիումի հավելումները լրացուցիչ օգուտ են տալիս անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցող մարդկանց համար: Մելատոնին: անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցողների համար լավագույնն է խուսափել այս հավելումը ընդունելուց: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մելատոնինը կարող է մեծացնել ոտքերի շարժունակությունը այս համախտանիշով տառապողների մոտ: Վիտամին D. գիտնականները զգուշացնում են, որ շատ քիչ ապացույցներ կան, որ այս վիտամինն արդյունավետ է անհանգիստ ոտքերի համախտանիշի դեպքում: Հետևաբար, բժիշկները դեռ չեն կարող խորհուրդ տալ այն` որպես բուժման տարբերակ: |