ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Ըստ ԱԳ նախարարի, Ադրբեջանն անդրդվելի է 2 սկզբունքային հարցի շուրջ
22:36, 08.03.2024 | mamul.am
5511 | 0

Ադրբեջանը համաձայն է, որ կոմունիկացիաների վերականգնումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա (իրավասություն, օրենսդրություն, հավասարություն և փոխադարձություն), սակայն պնդում է, որ երրորդ կողմը պետք է ապահովի ճանապարհի անվտանգությունը, իսկ իրենց քաղաքացիներն ու բեռները պետք է հատեն Հայաստանի սահմանը՝ առանց ստուգումների: Այդ մասին TRT World-ին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նշել է, թե Հայաստանը պատրաստ է երաշխավորել ապրանքների և մարդկանց փոխադրման անվտանգությունը․ «Մենք պատրաստ ենք պարզեցված ընթացակարգերի, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկիր նույնիսկ առանց գրանցման»,- պարզաբանել է նա։

Ըստ ԱԳ նախարարի, Ադրբեջանն անդրդվելի է 2 սկզբունքային հարցի շուրջ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր