ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Միջանցքն առևտրի համար չէ». Վարուժան Գեղամյան
01:30, 09.03.2024 | mamul.am
2646 | 0

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերինը երեկ Բաքվում իր ելույթում խոստովանական ձևակերպում է տվել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի վարած քաղաքականությանը. «Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա թյուրքական աշխարհի ստեղծման համար»։

Ինչպես ասում են՝ պանթյուրքիզմը պոզով-պոչով չի լինում։

Միջանցքն առևտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարավորությունն է իրականացնել թյուրքախոս աշխարհի հետ անխոչընդոտ կապ ապահովելու իր վաղեմի ծրագիրը։

Քարտեզում՝ թյուրքական աշխարհն` ըստ Թուրքիայում տարածված պատկերացման, որը կիսում են բոլորը՝ սովորական մարդկանցից մինչև քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր