ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Պաշտոնն ստանձնեցի այն ժամանակ, երբ եռում էր ռուս-ուկրաինական պատերազմը». Մարուքյան
21:36, 09.03.2024 | mamul.am
2203 | 1

Ինչպես հայտնել ենք, օրեր առաջ Հայաստանի հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնից հրաժարական ներկայացրած Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ուղիղ եթերում նշեց, որ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելու առաջարկն ստացել է այն ժամանակ, երբ եռում էր ռուս-ուկրաինական պատերազմն ու սկսվել էր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։

«Այդ ժամանակ գոյություն ունեին Հայաստանի Հանրապետության կողմից գծված կարմիր գծեր․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի ներքո երաշխավորումը, այսինքն՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց։ Հայաստանը չի պահանջում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ փոխարենը միջազգային իրավունքի ներքո ստանում է հայերի անվտանգության երաշխավորությունը։ Այս մասին հայտարարությունը հնչում է Պրահայում՝ փաթեթի համաձայն, սակայն վերոնշյալ հայտարարությունից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը չի հայտարարում ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Ավելին, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում, ինչը փլուզել է վերոնշյալ ծրագիրը»,- ասել է Մարուքյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր