ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Իրանը ձգտում է խուսափել զինված հակամարտությունների մեջ ներքաշվելուց»․ Արմեն Պետրոսյան
13:06, 10.03.2024 | mamul.am
1845 | 1

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Իրանը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին: Իրանը ձգտում է ամեն կերպ մանևրել և խուսափել զինված հակամարտությունների մեջ ներքաշվելուց, և այդ սխեման կպահպանվի։
Հարաբերությունների որոշակի սառեցումը, Երևանի և Մոսկվայի ներկայացուցիչների միջև փոխադարձ մեղադրանքները Թեհրանում դիտարկվում են որպես Հայաստանում իրենց ներկայությունն ուժեղացնելու հնարավորություն։ Իրանն առաջիններից մեկն արձագանքեց հայտարարված դիվերսիֆիկացման կուրսին` համագործակցություն առաջարկելով տնտեսության, էներգետիկայի և իհարկե անվտանգության ոլորտներում։
Ադրբեջանի հետ հարաբերությունների դեպքում առաջին հերթին շեշտը կդրվի տնտեսական բաղադրիչի վրա։ Իրանի կողմից Ադրբեջանի ներքին կյանքին միջամտելու հնարավորություններն այժմ նկատելիորեն սահմանափակ են, հատկապես Ադրբեջանում շիա գործիչների ձերբակալությունների լույսի ներքո: Ու քանի որ հնարավոր չէ խաղարկել կրոնական գործոնը, Իրանի համար ազդեցության լծակների պահպանման համատեքստում կարևոր է մնում տնտեսությունը, ենթակառուցվածքների զարգացումը և այլն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր