ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Ռուսաստանի նոր ռումբերը մեծ կորուստներ են պատճառում ուկրաինական ռազմաճակատի գծին. #CNN
20:36, 10.03.2024 | mamul.am
6315 | 1

Ռումբեր, որոնք կարող են փոխել ճակատային գիծը

Ուկրաինական պատերազմում ռուսական բանակն սկսել է օգտագործել FAB-1500 ավիառումբը՝ բաղկացած հզոր պայթուցիկ նյութերից, հայտնում է CNN-ը։ Գործակալությունը ենթադրում է, որ դա կարող է փոխել առաջնագծում տիրող իրավիճակը։ CNN-ը նշում է, որ FAB-1500-ը կառավարվող ռումբերի շարքում ամենամեծն է՝ մոտավորապես մեկուկես տոննա քաշով։ Կործանիչներն արձակում են այն 60-70 կիլոմետր բարձրության վրա՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության շատ համակարգերի հասանելիությունից դուրս: Շարժվող թևերն օգնում են այս ռումբին սլանալ դեպի իր թիրախը:

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը CNN-ին ասել է, որ ռուսական բանակը նախորդ շաբաթ Դոնեցկի մարզի Կրասնոխորիվկայում հարձակման ժամանակ կիրառել է FAB-1500:

«Նախկինում մեզ վրա կրակում էին միայն հրետանուց։ Այժմ ռուսներն սկսեցին ավելի ագրեսիվ գործել և օգտագործել օդուժի միջոցները, հատկապես FAB-1500-ը։ Ինչու են նրանք օգտագործում այս ռումբը: Որովհետև նրան հասցված վնասը շատ լուրջ է։ Եթե ​​ողջ մնաք, երաշխավորված է, որ կունենաք ուղեղի ցնցում: Սա մեծ ճնշում է գործադրում զինվորների բարոյականության վրա։ Մեր տղաներից ոչ բոլորն են դիմանում: Չնայած նրանք քիչ թե շատ սովոր են FAB-500-ին, բայց FAB-1500-ը դժոխք է»,- ասել է աղբյուրի զրուցակիցը։

CNN-ն այս ավիառումբի օգտագործումն անվանում է Դոնբասում ռուսական հարձակման «կարևոր տարր», հատկապես Ավդեևկայի գրավման ժամանակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր