ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Մակրոնը կայցելի Ուկրաինա». Զելենսկի
09:36, 11.03.2024 | mamul.am
1562 | 0

Մոտ ժամանակներս Ուկրաինա կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նշել է, որ Մակրոնի հետ «երկար և առարկայական» հեռախոսազրույց է ունեցել:

Կողմերը քննարկել են մարտի դաշտում տիրող իրավիճակը, ինչպես նաև հաջակցություն Ուկրաինայի՝ միջազգային համաժողովի արդյունքները, որը վերջերս է տեղի ունեցել Փարիզում: «Շնորհակալություն եմ հայտնել փետրվարի 16-ի պաշտպանական ուժեղ փաթեթի, ինչպես նաև հեռահար զենքի կոալիցիայի ստեղծման գործում Ֆրանսիայի նախագահի անձնական առաջնորդության, նոր նախաձեռնությունների և Ուկրաինային սատարող բոլոր հայտարարությունների համար։ Բացի այդ, մենք մտքեր ենք փոխանակել Ուկրաինայում մեր առաջիկա հանդիպման շուրջ»,- հավելել է Զելենսկին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր