Միջազգային քրեական դատարանը նոր նախագահ ունի: Այս պաշտոնում ընտրվել է ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեն՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին ասված է Միջազգային քրեական դատարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։ Նշենք, որ 2023 թվականի հուլիսին ՌԴ ՆԳՆ-ն Տոմոկո Ականեի հանդեպ հետախուզում հայտարարեց, քանի որ նա ՄՔԴ դատավորներից մեկն էր, ով «ապօրինի որոշումներ էր կայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման վերաբերյալ»: Անցյալ տարվա մայիսին վարչությունը հեռակա մեղադրանք է ներկայացրել ՄՔԴ դատախազ Խան Քարիմ Ասադ Ահմադի և ՄՔԴ դատավոր Ռոսարիո Սալվատորե Այտալայի դեմ: Նրանք հետախուզման մեջ են։ |