ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում կրակի դադարեցման` ԱՄՆ նախաձեռնությանը
22:48, 12.03.2024 | mamul.am
2177 | 0

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայում կրակի դադարեցման և տեղահանվածների աստիճանական վերադարձի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջ քաշած նախաձեռնությանը, հայտնում է Al Arabiya-ն:
Politico-ն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է դիտարկել Իսրայելին ռազմական օգնությունը սահմանափակելու հարցը, եթե Թել Ավիվն ընդլայնի իր ցամաքային գործողությունը Գազայի հատվածում:
ԱՄՆ-ի առաջ քաշած նախաձեռնությունը նախատեսում է անկլավում ռազմական գործողությունների դադարեցում և տեղահանվածների աստիճանական վերադարձ։

Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդն ընդգծել է, որ հրադադարի մասին համաձայնագիրն արդեն գտնվում է արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ձեռքում, և այն ընդունելու որոշումը պատկանում է բացառապես խմբավորման ղեկավարությանը։ Այսպիսով, Վաշինգթոնը զինադադար կնքելու պատասխանատվությունը դրել է պաղեստինյան կողմի վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր