ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Հենց առաջին օրը համակարգը «պառկեց», չաշխատեց»․ Անուշ Պողոսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին
11:30, 13.03.2024 | mamul.am
1965 | 1

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը 168TV-ի եթերում խոսել է էլեկտրոնային դեղատոմսերի մասին. «Նախքան կառավարության հաստատմանը ներկայացնելը՝ հանրությանը ասուլիսով տեղեկացրեցին, որ էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիր են իրականացնելու։ Հարգելի կառավարություն, առողջապահության փոխնախարարը կառավարության նիստի ժամանակ ձեզ խաբել է՝ ասելով, որ համակարգը պատրաստ է։ Հենց առաջին օրը համակարգը «պառկեց», չաշխատեց։ Մարտի 1-ից հետո «Արմեդ» համակարգին միացել էր 400 դեղատուն, բայց իրականում ՀՀ-ում շուրջ 2600 լիցենզավորված դեղատուն կա, ստացվում է, որ նույնիսկ չունեն գրանցված դեղատների ճիշտ քանակի մասին տեղեկություն։ Պոլիկլինիկաներում արդեն իսկ առկա են անսահման հերթեր, որը, այսպես շարունակվելու դեպքում, հանգեցնելու է ինքնաբուժության և սև շուկայի ակտիվացման»,- ասել է Անուշ Պողոսյանը։ Նա կանխատեսել է դեղորայքի հնարավոր թանկացում․ «Դեղորայքը թանկանալու է, դրա արդյունքներն իր սպառողական զամբյուղի վրա զգալու է քաղաքացին: Վաճառքում լինելու են զարտուղի ճանապարհով բերված և չգրանցված դեղեր։ Չկա հստակ վերահսկողություն»,- նշել է նա:

«Հենց առաջին օրը համակարգը «պառկեց», չաշխատեց»․ Անուշ Պողոսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր