ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+16 °C
Լուլուն անապահո՞վ է, թե՞ վետերան. «Հրապարակ»
09:24, 14.03.2024 | mamul.am
3820 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ականները փորձում են առավելագույնս օգտվել պետական լծակներից` տարբեր հարցեր լուծել, արտոնություններ ստանալ: Մենք տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը` Լուլուն, ով մասնագիտությամբ պատմաբան է, մի քանի տարի առաջ որոշել է նոր մասնագիտություն յուրացնել և 2021-ին դիմել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետ, որտեղ, որպես կանոն, դիմում են առողջապահության ոլորտի ղեկավարները` ԲԿ-ների տնօրեններ, բաժնի պետեր: Սովորելը, իհարկե, լավ բան է, բայց Լուլուն որոշել է դա անել առանց ուսման վարձ վճարելու, որը 1 միլիոն դրամ է կազմել: Նրա մտերիմը` ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, գրավոր դիմել է ԵՊԲՀ ղեկավարությանը` խնդրելով զեղչել ուսման վարձը: Բժշկական համալսարանն էլ ընդառաջել է, և բարձր եկամուտ ունեցող պատգամավոր Լուլուն շուրջ մեկ տարի անվճար ուսանել է համալսարանում, հավանաբար, որպես անապահով խավի ներկայացուցիչ կամ պատերազմի վետերան:
Նման փաստը բոլոր քաղաքակիրթ երկրներում կոռուպցիա են անվանում և դրա համար վարույթ են սկսում, ինչը պետք է անի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մեր լուրը ԵՊԲՀ-ից հաստատեցին. «Յուրաքանչյուր տարի, որոշ թվով անձանց տրամադրվում են որոշակի արտոնություններ՝ նպատակ ունենալով խթանել առողջապահական ոլորտի զարգացումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լուսինե Բադալյանը գործունեություն է ծավալում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում և մասնակցում է առողջապահական ոլորտի օրենքների մշակման գործում, և հիմք ունենալով տվյալ հանձնաժողովի գրությունը, 3 տարի առաջ Լուսինե Բադալյանին տրվել է որոշակի արտոնություն՝ ուսման վարձի փոխհատուցման ձևով»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր