ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին ազատել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Փոխարենն այս պաշտոնում նշանակվել է Սերգեյ Շոյգուն, ով զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, հայտնում է Դաշնության խորհուրդը։ |