ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Ինքներս էլ, եղել են պահեր, որ օրենք ենք խախտել». Վալերի Օսիպյանը` հրապարակում
23:36, 12.05.2024 | mamul.am
3342 | 0

Այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքին ներկա էր նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հարցին` ինչ կասեք այս և նախկինում կայացած հանրահավաքների մասին, նա պատասխանել է. «Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ է ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով: Ժողովուրդն իրավունք ունի խաղաղ հավաք անցկացնելու և ոստիկանը չպետք է օրենք խախտելով ուժ կիրառի»: Նա ընդունեց, որ եղել են դեպքեր, երբ ինքն էլ է օրենք խախտել։

«Ուժ պետք է կիրառվի օրինախախտների նկատմամբ, սակայն խաղաղ ցուցարարների նկատմամբ դրանց կիրառումը անընդունելի եմ համարում. մարդը, եթե դրոշով քայլում է, կարելի է բերմա՞ն ենթարկել, անհասկանալի է»,– ասաց նա։

Անդադառնալով ոստիկանների՝ անհնազանդության ակցիաներին միանալու հավանականությանը, Օսիպյանն ասաց. «Ոչինչ պետք չէ բացառել, մեր ժամանակ եղել է։ Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ, և գիտակցում են դրա հետևանքները»։

Հարցին, թե տեսնում է Բագրատ Սրբազանյանին վարչապետի պաշտոնում, պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, շատ պատրաստված, գրագետ անձնավորություն է, երբ նրա կենսագրությունը կարդացի, տեսա, որ շատ քիչ մարդիկ կան, որ նման ուղի են անցել: Անփոխարինելի մարդ չկա, ասեմ` իմացեք»:

«Ինքներս էլ, եղել են պահեր, որ օրենք ենք խախտել». Վալերի Օսիպյանը` հրապարակում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր