«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվարին հրապարակած՝ ՀՀ մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների (աղբյուրը՝ մահվան բժշկական վկայականների հիմքով կազմված քաղաքացիական կացության մահվան վերաբերյալ ակտերի գրանցումները) մասին վիճակագրության համաձայն՝ մարդկանց մահացություններն ամենաշատը գրանցվում են արյան շրջանառության հիվանդություններից։ Մահացության պատճառների շարքի 2-րդ հորիզոնականում է նորագոյացությունից մահերը։ Այստեղ ևս մահացությունների թվերը կրկին աճում են. 2023 թվականին դրանք կազմել են 446 մարդ, իսկ 2024 թվականին՝ 460 մարդ. այստեղ ևս աճ է գրանցվել (14 մարդ)։ Այս շարքը հաջորդում են մարսողական օրգանների հիվանդությունից, վարակիչ և մակաբուծային հիվանդություններից և այլ հիվանդություններից մահերը։ |