ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Դարերի հարուստ պատմություն. Ոսկեպարի հուշարձանները
23:36, 16.03.2024 | mamul.am
7172 | 0

Ոսկեպար գյուղը գտնվում է Տավուշի մարզի հյուսիս-արևելքում` հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Ընդգրկված է Նոյեմբերյան համայնքի կազմում։
Բնակավայրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին։ Գյուղից հյուսիս գտնվում է Բաղանիս, հարավում՝ Աճարկուտ, հարավ-արևելքում՝ Կիրանց գյուղերը։
Ունի դարերի պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Բնությունը գեղեցիկ է, կազմված է մեծամասամբ անտառապատ լեռներից, իսկ բնակավայրի տարածքով հոսում է համանուն գետը։
Գյուղի արևելյան և արևմտյան կողմում են գտնվում Վերին Ոսկեպար և Ներքին Ոսկեպար նախկին բնակավայրերը, որոնց տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ։
Ոսկեպարը հարուստ է տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև:
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի տավուշյան հատվածի անմիջական հարևանությամբ` դեպի հայկական կողմում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի 6-7րդ դդ
այ առաքալական եկեղեցի է։ Կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ հայտնի չեն, բայց ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է 6-ից 7-րդ դարերով։
Սուրբ Աստվածածին եկեղեցի 6-7րդ դդ

Բերդավանք վանքը գտնվում է Ոսկեպար գյուղից 6 կմ արևմուտք` Ոսկեպար գետի ձախակողմյան հարավարևելահայաց անտառածածկ լեռնալանջին և ծովի մակերևույթից բարձր է 1054 մ։

Բերդավանք, 13-րդ դար
Ըստ ուսումնասիրությունների՝ հիմնադրվել է 13-րդ դարում հայ քաղկեդոնականների կողմից։
Բերդավանք, 13-րդ դար
Բերդավանք, 13-րդ դար
Բերդավանք, 13-րդ դար
Բերդավանք, 13-րդ դար

Վերին Ոսկեպար նախկին բնակավայրի տարածքում է գտնվում 13-րդ դարի դիտակետ-աշտարակը։
13-րդ դարի դիտակետ-աշտարակ
13-րդ դարի դիտակետ-աշտարակ

Ոսկեպարի տարածքում կան բազմաթիվ կամուրջներ։ Հայտնիներից է Ոսկեպարի հին կամուրջը, որը գտնվում է գյուղից մոտ 3,5 կմ արևմուտք` Ոսկեպար գետի վրա։
Ոսկեպարի հին կամուրջ
Կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն կառուցողական, հորինվածքային և շարվածքային առանձնահատկությունները այն թվագրում են 13-րդ դարով։ Կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով, կամարակապ է։ Նախատեսված է եղել միայն հետիոտնի և հեծյալի համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր