ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Արևմտյան ԶԼՄ-ները՝ Պուտինի հաղթանակի մասին
17:18, 18.03.2024 | mamul.am
4010 | 0

Ռուսաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87 տոկոսը: Արտասահմանյան լրատվամիջոցները աղետ են կանխատեսում Ուկրաինայում:

«Պուտինի հաղթանակի և ԱՄՆ-ում Թրամփի՝ հնարավոր իշխանության գալու ֆոնին Եվրոպան պետք է փոխի իր մտածելակերպը»,- գրում է Bloomberg-ը:

Wall Street Journal-ը հարց է ուղղում. «Պուտինի իշխանության ևս վեց տարիները էլ ի՞նչ կարող են բերել Ռուսաստանին և աշխարհին»:

Բրիտանական Guardian թերթն ուշադրություն է հրավիրել քվեարկությունը խափանելու փորձերի վրա. ընտրություններն անցկացվել են ռուսական նավթային օբյեկտների վրա ուկրաինական դրոնների հարձակումների ֆոնին:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Ուկրաինան ընտրությունների օրը հարձակվել է նույնիսկ այն տարածքների վրա, որոնք իրենն է համարում:

Թուրքական Anadolu-ն նշում է, որ քվեարկության ժամանակ զանգվածային կիբերհարձակումներ են տեղի ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա։

«1999 թվականին իշխանության եկած Պուտինը պատրաստվում է նոր վեցամյա ժամկետի, որը թույլ կտա նրան դառնալ Ռուսաստանի առաջնորդը, որն իր նախորդներից ամենից շատն է մնացել իշխանության՝ վերջին ավելի քան 200 տարվա ընթացքում»,- գրում է Reuters-ը:
The Independent-ը կանխատեսում է, որ «Պուտինի՝ Ռուսաստանում (և Թրամփի՝ ԱՄՆ-ում) հաղթանակի դեպքում Ուկրաինային ոչ մի լավ բան չի սպասվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր