ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Աշխարհի ամենամեծ բացօթյա բանտը դարձել է աշխարհի ամենամեծ գերեզմանատունը». Բորել
20:48, 18.03.2024 | mamul.am
5728 | 0

Գազան, մինչ Իսրայելի ռազմական գործողությունը, աշխարհի ամենամեծ բացօթյա բանտն էր, իսկ այժմ դարձել է մարդկային ամենամեծ գերեզմանատունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։

«Գերեզմանոց` տասնյակ հազարավոր մարդկանց և մարդասիրական իրավունքի շատ կարևոր սկզբունքների համար»,- ասել է նա ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը:

Անկլավի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31726-ի, բացի այդ, զոհերի ընդհանուր թիվը ներկայում կազմում է 73792։

«Աշխարհի ամենամեծ բացօթյա բանտը դարձել է աշխարհի ամենամեծ գերեզմանատունը». Բորել
«Աշխարհի ամենամեծ բացօթյա բանտը դարձել է աշխարհի ամենամեծ գերեզմանատունը». Բորել
«Աշխարհի ամենամեծ բացօթյա բանտը դարձել է աշխարհի ամենամեծ գերեզմանատունը». Բորել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր