ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Խնդիրը մեկն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին»․ Ոսկանյան
21:06, 18.03.2024 | mamul.am
3067 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Թելեգրամի» իր ալիքում գրում է․ «Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պետք Հայաստանի Տավուշի մարզում մեր այն գյուղերը, որոնց մասին այսօր ծավալվել է լայն «քննարկում»:

Ոչ մի պատմական, մշակութային, տնտեսական կամ նման այլ նշանակություն այդ գյուղերն արհեստածին Ադրբեջանի համար, ըստ էության, չունեն։

Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում՝ մեր երկիրը դարձնելով էլ ավելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքվի վարչախմբի պարագլխի «անպարտելիության» առասպելը մեր և ադրբեջանական հասարակությունների ուղեղում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր