Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան MADO նավի վրա:
Այս մասին հայտնել է Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Բացի այդ, նա հայտնել է Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ մի քանի թևավոր հրթիռների արձակման մասին:
Համաձայն Ծովային միացյալ տեղեկատվական կենտրոնի` JMIC-ի՝ այսօր Ադենի ծոցում հարձակման ենթարկված նավը եղել է Մարշալյան կղզիների դրոշով MADO տանկերը: Հութիի հրթիռն ընկել է ջուրը` նավից ոչ հեռու, զոհեր և ավերածություններ չկան։
Իսրայելի պաշտպանության բանակը, ինչպես նաև ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։