ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սթոլթենբերգն ամփոփել է Հայաստան կատարած այցը
20:48, 19.03.2024 | mamul.am
2744 | 1

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն ամփոփել է Հայաստան կատարած այցը:

X-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ հաճելի է եղել Երևանում հանդիպել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ակնկալում եմ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդում։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը անվտանգության համար կարևոր են ավելի լայն իմաստով»,- գրել է նա՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով օգտվել տևական խաղաղության հաստատելու հնարավորությունից:

Սթոլթենբերգը տարածաշրջանային այցով մարտի 19-ին Հայաստանում էր: Մարտի 17-ին նա եղել էր Ադրբեջանում, մարտի 18-ին՝ Վրաստանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր