ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Պուտինը հայտնել է՝ երբ կանցկացվի ԵԱՏՄ հոբելյանական նիստը
10:00, 20.03.2024 | mamul.am
3178 | 0

Եվրասիական տնտեսական միության հոբելյանական նիստը կանցկացվի մայիսի 8-ին՝ Մոսկվայում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևի հետ հանդիպման ժամանակ։ «Գիտեմ, որ դուք արդեն սկսել եք հոբելյանական միջոցառման նախապատրաստումը, այն ծրագրվում է անցկացնել մայիսի 8-ին։ Կանցկացնենք այստեղ՝ Մոսկվայում»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է միջոցառման անցկացմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր