ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել Օհանավանի հնձանը
02:24, 22.03.2024 | mamul.am
1912 | 0

2024 թ․ փետրվարի 15-ի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացրած նյութերի հիման վրա և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել թվով 8 հուշարձան։
Նորահայտի կարգավիճակ ստացած հուշարձաններից է ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հնձանը (XII դ.)։
Հնձանը գտնվում է Հովհաննավանքից մոտ 150 մ հս, Քասախի եզրին։ Ենթադրաբար, Հովհաննավանքի գավթի հվ եզրի՝ 1279 թ. արձանագրության մեջ հիշատակված հնձանն է։ Տարածքում առկա են տապանաքարի պահպանված հատված և խեցեղենի բազմաթիվ բեկորներ։
Հնձանն ամբողջությամբ քարանձավի մեջ է, մուտքը՝ աե կողմից, (1.6×1.8 մ), բացվում է դեպի Քասախի կիրճ։ Ներսում անորոշ հատակագծով (գրեթե շրջանաձև) երկու փոքր սենյակներ են (3,5×3,2 մ և 3,3×3,1 մ), որոնք իրարից առանձնանում են ժայռապատով ու քարաշարվածքով։ Պատերի ստորին հատվածն ու հատակը պատված են հաստ կրաշաղախով և ունեն թեքություն դեպի մուտքի դիմաց գետնափոր տեղակայված երկու կարասները։ Ձախակողմյան կարասի չափերն են՝ տրմ.՝ 0,98 մ, խոր.՝ 1,2 մ, իսկ աջակողմյանինը՝ տրմ.՝ 0,95 մ, խոր.՝ 1,0 մ)։ Կարասների միջև հեռավորությունը 0,5 մ է։

Օհանավանի հնձան
Օհանավանի հնձան
Օհանավանի հնձան
Օհանավանի հնձան
Օհանավանի հնձան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր