ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Ընդդիմադիր, թե իշխանական, լավ չեն պատկերացնում տեղանունների տարբերությունը, աշխարհագրությունն ու պատմությունը». Թաթուլ Հակոբյան
13:36, 22.03.2024 | mamul.am
2057 | 5

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոսկեպար, Բաղանիս և Այրում
Այս օրերին հետևում եմ պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքագետների, փորձագետների, այլ մասնագիտությունների տար մարդկանց մեկնաբանություններին ու կարծիքներին:
Ակնհայտ էր, որ ընդդիմադիր թե իշխանական, լավ չեն պատկերացնում տեղանունների տարբերությունը, աշխարհագրությունը և պատմությունը: Այս կարճ բացատրությունը հենց նրանց համար է:
Այսպիսով,
ա/ Հայաստանում կա Այրում անունով 5 բնակավայր/տեղանուն.
1. Այրում քաղաք, որ սահմանակից է Վրաստանին ու գտնվում է Դեբեդ գետի աջափնյա հատվածի սարալանջին,
2. Այրում կայարան. սա Հայաստան մտնող և Հայաստանից դուրս եկող երկաթուղային առաջին/վերջին կանգառն է, որը անխափան գործում է Նիկոլայ Բ ցարի ժամանակներից՝ 1898 թվականից:
3. Փոքր Այրում գյուղ. գտնվում է Ախթալա քաղաքի մոտ, Դեբեդի ձախ ափի դարավանդին,
4. Մեծ Այրում գյուղ. գտնվում է Ճոճկան և Փոքր Այրում գյուղերի մոտ, Դեբեդի ձախ ափի դարավանդին,
5. Բաղանիս-Այրում. այս բնակավայրը, որ ավերակ է 1990-ական թվականներից, հայկական ուժերի վերահսկողության տակ է, գտնվում է հայկական Ոսկեվան և Բաղանիս գյուղերի անմիջական հարևանությամբ՝ դեպի Ոսկապեր տանող ճանապարհին: Սա այն 4 գյուղերից մեկն է, որ վարչապետ Փաշինյանը համարում է ոչ ՀՀ կազմում և պատրաստվում Հայկական բանակը հետ քաշել դեպի Խորհրդային Հայաստանի սահմաններ:
բ/ Բաղանիսը և Բաղանիս-Այրումը տարբերվում են նրանով, որ առաջինը եղել է և է հայկական գյուղ Նոյեմբերյան համայնքում, իսկ Բաղանիս-Այրումը Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից է, այսօր՝ դատարկ:
գ/ Ոսկեպար անունով երեք բնակավայր կա.
1. Ոսկեպար գյուղ, որը հայաբնակ է և ՀՀ մաս, Նոյեմբերյան համայնքի բնակավայրերից է,
2. Ներքին Ոսկեպար. այս գյուղը 1990-ական թվականներից հայկական ուժերի վերահսկողության տակ է, խորհրդային տարիներին եղել է Ղազախի շրջանի գյուղերից, բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այս գյուղը սահմանակից է Բաղանիս-Այրում և Ոսկեպար գյուղերին, 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հենց հարևանությամբ է, Ոսկեպար գետի ձախափնյակում և նրա վտակ Բաղանիս գետի երկու ափերին: Այս գյուղը ևս Փաշինյանի ցուցակի մեջ է մտնում, 4 գյուղերից մեկն է և ամենամեծը: Ադրբեջացիներն այս գյուղն անվանում են Aşağı Əskipara, թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար:
3. Վերին Ոսկեպար. այս գյուղը գտնվում է Ոսկեպար գյուղից արևմուտք, անտառի մեջ, Ոսկեպար գետի աջ և ձախ ափերին: Վերին Ոսկեպարը Խորհրդային Հայաստանի կազմում երեք անկլավներից էր՝ ամենամեծը: Ադրբեջացիներն այս գյուղն անվանում են Yuxarı Əskipara, թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր