ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Եթե իմանանք, որ մանդատները վայր դնելով մեր հիմնական խնդրին կհասնենք, կդնենք»․ Լևոն Քոչարյան
10:48, 22.03.2024 | mamul.am
2081 | 3

Այսօր հաճախ են հնչում կոչեր, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի. որքանո՞վ է արդյունավետ ընդդիմության գործունեությունը ԱԺ-ում՝ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու առումով․ այս հարցին «5-րդ ալիք»-ի եթերում պատասխանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը․ «Խորհրդարանը մի հարթակ է, որտեղ մենք հնարավորություն ունենք խնդիրների մասին բարձրաձայնել, ուղիղ երեսներին հարցեր տալ։ Երբեմն լսում եմ քննադատություններ, հաճախ իմ կողմից շատ հարգված մարդկանց կողմից, թե հարցերի պատասխանները չգիտե՞նք, որ տալիս ենք Նիկոլ Փաշինյանին: Ես կիսում եմ այդ կարծիքը, սակայն մեր երկրում դեռևս կան մարդիկ, ովքեր տեսնում են միայն իշխանության կողմից քարոզվող նարատիվները և հավատում են դրանց, մեր խնդիրը բարձրացվող հարցերի պատասխանները մեզ համար ստանալը չէ, այլ այն քաղաքացիների աչքերը բացելն է, ովքեր դեռ մոլորված են։ Մեր գաղափարակից շատ ընկերների մոտ զայրույթ է առաջանում, թե ինչո՞ւ եք նստել և խոսում հետները, բայց իմ խնդրանքն է նրանց՝ ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ ցավոք բոլորը չեն իրենց նման մտածում։ Այստեղ մանդատ պահելու խնդիր չկա, նման խորհրդարանում այդ մանդատը ինչ-որ երանելի բան չէ, ընդդիմադիր պատգամավորները կառչած չեն այդ մանդատներից, ու եթե իմանանք, որ մանդատները վայր դնելով մեր հիմնական խնդրին կհասնենք, կդնենք»,- ասել է Քոչարյանը։

«Եթե իմանանք, որ մանդատները վայր դնելով մեր հիմնական խնդրին կհասնենք, կդնենք»․ Լևոն Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր