ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Նկատվում է վտանգավոր մի երևույթ». Գարիկ Քեռյան
14:36, 22.03.2024 | mamul.am
2746 | 1

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատվում է մի ծավալուն և համատարած խիստ բացասական և վտանգավոր մի երևույթ: Սոցիալական ցանցերում օգտատերերի գերակշռող մասը անընդհատ և հաճախակի, կարելի է ասել ամեն րոպե գրում, հրապարակում են նվաստացնող, բացասական բնութագրումներով, վիրավորական և անպատիվ գրառումներ իրենց, իսկ հայրենակիցների և ողջ հայության մասին՝ չխորշելով ազգային կերպարի տհաճ բնութագրումներից: Երևի մեր թշնամի հակառակորդները մեր մասին ավելի լավ կարծիք ունեն քան մենք: Նախ հարգեք յուրաքանչյուր մարդու սեփական կարծիքը ունենալու իրավունքը, եթե ձեր համաքաղաքացու կարծիքն ու դիրքորոշումը չի համընկնում ձեր տեսակետների հետ, դա չի նշանակում, որ նա հանցագործ է դավաճան և այլն: Ժողովուրդ ջան հասկացանք, որ պարտվել ենք, որ ծանր դրության մեջ ենք, որ կան դրա մեղավորները ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս: Իրավիճակից դուրս գալուն կարող է նպաստել ոչ թե ազգային ինքնախարազանումն ու ողբը, այլ հավաքական համախմբումն ու ելքերի փնտրտուքը՝ առանց քաղաքական գզվռտոցի: Մեր առջև նոր փորձություններ են, նոր վտանգներ և արդյոք նպատակահարմար է այս պահին այսպիսի համատարած ծաղրանքն ու վիրավորանքը: Հիշեք, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում գրվածը միայն մենք չենք կարդում, կարդում են նաև թշնամիները և հրճվում են, մեջբերումներ են անում, հիմնավորում են հայերի մասին իրենց կարծիքները: Ինչ որ մտածում եք ձեր ազգի մասին, ձեր ներսում պահեք, հրապարակեք միայն մեծարանքի և ոգևորիչ խոսքեր, մի կոտրեք այն երիտասարդների ոգին, որոնք առաջնագծում են: Փառք հայոց ազգին, նա դեռ շատ ասելիք ունի համաշխարհային քաղաքակրթությանը, սա էլ կանցնի, կարևորը երկիրը պահենք միասնական ուժերով»:

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր