ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Ուկրաինայում պատերազմական իրավիճակը 8-10 տարի կպահպանվի»․ Արման Մելիքյան
14:48, 22.03.2024 | mamul.am
2278 | 0

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինայում պատերազմական իրավիճակը կպահպանվի, հավանաբար, դեռ մոտ ութ-տասը տարի: Այն կարող սառեցվել ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետությունների բանակային ստորաբաժանումների Ուկրաինայի տարածքում տեղակայվելու դեպքում, թեև առանձին թեժացումներ կլինեն: ՀՀ քաղաքական ղեկավարությունը խիստ այժմեական ու նեղ կորպորատիվ հարցերով է տարված, ուստի նրա համար ուկրաինական ճգնաժամի տևողությունը դժվար թե կիրառական առումով կարևոր թվա: Դրան հակառակ սրա հետ կապված որոշ հանգամանքներ կարող են ճակատագրական նշանակություն ունենալ հայկական բիզնես-շրջանակների համար: Կորուստերից խուսափելու և նոր բարենպաստ դիրքեր նախապես ապահովելու համար նրանք այսօր պետք է ճիշտ կողմնորոշվեն»:

Աղբյուրը` Արման Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր