ԱՄՆ-ի իշխանությունները դիմել են Ուկրաինային՝ պահանջելով դադարեցնել հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ Նշվում է, որ ԱՄՆ-ում վախենում են նավթի համաշխարհային գների աճից՝ կապված էներգետիկ ոլորտի ռուսական ձեռնարկությունների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետ: Ամերիկյան կողմի ևս մեկ մտավախություն կապված Է Ռուսաստանի՝ հնարավոր նմանատիպ պատասխանի հետ։ |