ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ
12:30, 22.03.2024 | mamul.am
1492 | 0

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր՝ մարտի 22-ին, Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր