ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Ժողովրդավարության բաստիոնի հերթական դրսևորման ականատեսն ենք». Էլինար Վարդանյան
15:24, 22.03.2024 | mamul.am
1673 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովրդավարության բաստիոնի հերթական դրսևորման ականատեսն ենք: Դեռ չեմ անդրադառնա բերման ենթարկելու հիմքերին, դրդապատճառներին կամ ավելի ճիշտ «մեկ հոգու» ցանկություններին:
Թե ինչպես բերման ենթարկվեց Նարեկ Սամսոնյանը, ցույց է տալիս այս իշխանությունների և նրանց ստեղծած ու իրենց պաշտպանող իրավապահ համակարգի ողջ պատկերը:
Եթե փորձենք իրավական գնահատական տալ, ապա կիրառվել է անհամաչափ ուժ և ակնհայտ առկա են խոշտանգման տարրեր:
Իսկ իրականում սեփական իշխանությունը շոուներով պահելու, պաշտպանելու, ինքնահաստատվելու հերթական դեպքն է:
Եվ հետո որքան էլ եվրոպական բարձր ամբիոններից գոռան, թե գնում են դեպի Եվրոպա, մնում են գավառական, ավտորիտար կուսակցապետություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր