Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ուկրաինային հասցված զանգվածային հարվածը՝ հաստատելով ոչ միայն հարձակումը, այլև այն, որ թիրախների թվում է էներգետիկ ենթակառուցվածքը, հաղորդում է BBC Russian-ը: «Այսօր զանգվածային հարված է հասցվել էներգետիկ օբյեկտներին, ռազմաարդյունաբերական համալիրին, երկաթուղային հանգույցներին, զինանոցներին, Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումների և օտարերկրյա վարձկանների տեղակայման վայրերին»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։ |