Մեծ Բրիտանիան սպառնում է Իսրայելին զենքի էմբարգո կիրառել, եթե նա հրաժարվի Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրել և չենթարկվի միջազգային օրենքներին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը, հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը։ Քեմերոնը նախազգուշացրել է իսրայելցի պաշտոնյաներին վերջին բանակցությունների ժամանակ, որ «զենքի էմբարգո» կարող է սահմանվել, եթե Իսրայելի կողմից օկուպացված Պաղեստինում ՀԱՄԱՍ-ի բանտարկյալներին արգելվի հանդիպել Կարմիր Խաչի պաշտոնյաների հետ: |