ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Ձերբակալված 4 ահաբեկիչները ՌԴ քաղաքացի չեն. ՌԴ ՆԳՆ
20:36, 23.03.2024 | mamul.am
6929 | 1

Մոսկվայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից 4-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չեն, օտարերկրացիներ են։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։

Կեղծ տեղեկություններ են տարածվել մի շարք թելեգրամ-ալիքներում և այլ սոցիալական ցանցերում, թե Բրյանսկի մարզում ձերբակալված 4 կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ են։

Ներկայում ՌԴ ՆԳՆ միգրացիոն ստորաբաժանումները ՌԴ ԱԴԾ-ի գործընկերների հետ համատեղ մանրակրկիտ ստուգում են տվյալները և պարզում, թե որքան ժամանակ են նրանք գտնվում Ռուսաստանում։ Բացի այդ, սահմանվում են փաստացի բնակության և այլ կապակցված հասցեները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր