ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Ահաբեկիչներից մեկը մարտի 7-ին ևս եղել է Crocus City Hall-ում
18:30, 24.03.2024 | mamul.am
9022 | 0

Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած ենթադրյալ ահաբեկիչներից մեկը օրեր առաջ եկել է իտալացի կատարող Ալեսանդրո Սաֆինայի համերգին։ Այս մասին լրագրողներին հայտնել է լուսանկարչի գործընկերը, ով մարտի 7-ին համերգասրահում լուսանկարել է ենթադրյալ ահաբեկիչներից մեկին։
Ինքը՝ լուսանկարի հեղինակը, հրաժարվել է անձամբ զրուցել լրագրողների հետ, սակայն համաձայնել է հարցերին պատասխանել ընկերոջ միջոցով։

«Նա եկել էր` որպես Crocus-ի սովորական այցելու, Ալեսանդրո Սաֆինայի համերգին: Ասում են՝ նա իրեն տարօրինակ է պահել, նստել է բազմոցին ու աղոթել, ինչ-որ բան շշնջացել, հետո տենդագին շրջել սրահով»,- լուսանկարչի խոսքերն է փոխանցում նրա գործընկերը։

Կասկածյալին նկարահանել են նաև «Պիկնիկ» խմբի պաստառի դիմաց։ Մարտի 22-ի ահաբեկչությունը տեղի է ունեցել հենց այդ խմբի ելույթից առաջ:

Ավելի վաղ հրապարակել էինք նրա ձերբակալման տեսագրությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր