Թուրքիայի Vatan («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ «հանուն ԱՄՆ-ի կեղտոտ շահերի չմեռնելու համար»: Նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն: «Եկեք դուրս գանք ՆԱՏՕ-ից: Եկեք կանխենք պատերազմը»,-ասել է նա: |