ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումից հետո ՀԱՄԱՍ-ը հայտարարել է պատանդների փոխանակման պատրաստակամության մասին
21:06, 25.03.2024 | mamul.am
1778 | 0

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևի ընդունումից հետո, իր պատրաստակամությունն է հայտնել փոխանակել անկլավում պահվող իսրայելցի պատանդներին պաղեստինցի գերիների հետ։
ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը հրապարակվել է շարժման թելեգրամ-ալիքում։ Դրանում նշվում է խմբավորման պատրաստակամությունը՝ անհապաղ սկսել գերիների փոխանակում: Նախկինում հաղորդվում էր, որ Իսրայելը համաձայնել է գերիների ու պատանդների փոխանակման ԱՄՆ-ի առաջարկին, և այժմ սպասում է ՀԱՄԱՍ-ի պատասխան հայտարարությանը։

Ակնկալվում է, որ գործարքով կփոխանակվի մոտ 700 պաղեստինցի 40 իսրայելցու հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր