«Հրապարակ»-ը գրում է․ «Կիրակին ծանր օր էր` Նոր Նորքի ոստիկանության բաժին էին մտել զինված 3 քաղաքացի: Գործադրել էին նռնակ, ներխուժողներից 2 հոգի վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։ Մյուս տղամարդը, ով, ավելի ուշ պարզվեց՝ «Սասնա ծռերից» Ստեփան Հովակիմյանն է, շուրջ 3 ժամ նռնակը ձեռքին սպառնում էր պայթեցնել։ Իրավապահները դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնեցին՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով, եւ հաստատեցին, որ ներխուժողներն ԱԺԲ անդամներ են»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |