Ձեռնարկատեր Իլոն Մասքի Starlink տերմինալները վաճառվում են աշխարհի տարբեր մասերի սև շուկաներում։ Հետաքննությունն անցկացրել են Bloomberg-ի լրագրողները։ Հաղորդվում է, որ Starlink տերմինալները գտնվում են քաղաքացիական պատերազմից տուժած Եմենում, Սուդանում, Վենեսուելայում, որտեղ պաշտոնական ծածկույթ չկա, Հարավային Աֆրիկայում և աշխարհի այլ երկրներում: Մասնագետները կոչ են անում կարգավորել մասնավոր ընկերությունը, քանի որ նրա գործունեությունն ունի ազգային անվտանգության ասպեկտներ։ |