Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմին` ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, առևանգված քաղաքացիական անձանց և ապօրինի ձերբակալված ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Այս պաշտոնյաներից շատերը ձերբակալվել են 2023 թվականի ապրիլին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից կառուցված ապօրինի անցակետում։ 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների, նվաստացումների, սպանությունների, անհետացումների և ցուցադրական դատավարությունների։ Դա արդեն փաստագրված է։ Լեմկինի ինստիտուտը Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների կալանքի ժամկետի երկարաձգումը կապել է նրանց բանտարկության պատիժը ներպետական օրենսդրությամբ նախատեսված ժամկետից ապօրինի երկարաձգելու ծրագրերի հետ։ |