ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը ոչ հերքել, ոչ հաստատել է ՌԴ ԱԴԾ-ի պնդումը, թե Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից է Ուկրաինան: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Նա նաև նշել է, որ ուկրաինական հետքի մասին տեղեկություն է ստացվել գործով անցնող կալանավորված անձանց հարցաքննության արդյունքում։ |