ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը վաճառվել է նախնական արժեքից 18 անգամ թանկ գնով
23:18, 26.03.2024 | mamul.am
7181 | 0

Փայտի կտորը, որի վրա փրկվել է լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի հերոսուհին՝ Ռոզան, ժամանակին բազմաթիվ տարակարծությունների տեղիք էր տվել։ Արդյոք դռան վրա հնարավոր չէր երկու մարդու տեղավորել մեկի փոխարեն, դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է այսօր, Ռոզային փրկել է աշխարհի ամենաթանկ դուռը։

«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը
«Heritage» աճուրդում դուռը վաճառքի էր հանվել ընդամեը 40000 դոլար նախնական արժեքով, սակայն վաճառվել է չլսված՝ 718750 դոլարով։
«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը
Տարիներ շարունակվող քննարկումներն այն մասին, թե արդյո՞ք դռան վրա հնարավոր էր տեղավորել Ջեքին և Ռոզային միաժամանակ, ստիպել են ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին փորձարկում իրականացնել մասնագետների հետ, որոնք եկել են այն համոզման, որ, այնուհանդերձ, դուռը կարող էր ջրի վրա պահել միայն մեկ մարդու։

Աճուրդի ժամանակ բավականին տպավորիչ գնով վաճառվել է նաև Ռոզայի շիֆոնե զգեստը, որը դերասանուհի Քեյթ Ուինսլեթը կրել է մի շարք տեսարաններում։ Այն վաճառվել է 155 հազար դոլարով՝ չնայած այն հանգամանքին, որ որոշակիորեն վնասվել է նկարահանումների ժամանակ։

Հետաքրքիր է, որ ինչ որ մեկին էլ հետաքրքրել է նավի ղեկը, որը վաճառվել է 200000 դոլարով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր