Փայտի կտորը, որի վրա փրկվել է լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի հերոսուհին՝ Ռոզան, ժամանակին բազմաթիվ տարակարծությունների տեղիք էր տվել։ Արդյոք դռան վրա հնարավոր չէր երկու մարդու տեղավորել մեկի փոխարեն, դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է այսօր, Ռոզային փրկել է աշխարհի ամենաթանկ դուռը։ «Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը «Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը Աճուրդի ժամանակ բավականին տպավորիչ գնով վաճառվել է նաև Ռոզայի շիֆոնե զգեստը, որը դերասանուհի Քեյթ Ուինսլեթը կրել է մի շարք տեսարաններում։ Այն վաճառվել է 155 հազար դոլարով՝ չնայած այն հանգամանքին, որ որոշակիորեն վնասվել է նկարահանումների ժամանակ։ Հետաքրքիր է, որ ինչ որ մեկին էլ հետաքրքրել է նավի ղեկը, որը վաճառվել է 200000 դոլարով։ |