Մարտի 26-ի երեկոյան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազ Փեթեր Փոլթի հրաժարականի պահանջով ցույց է տեղի ունեցել Բուդապեշտում: Մի քանի հազար մարդ երթ է կազմակերպել գլխավոր դատախազության շենքից մինչև խորհրդարան, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ քաղաքացիները գլխավոր դատախազության շենքից երթով շարժվել են դեպի խորհրդարան՝ վանկարկելով «հրաժարական, հրաժարական»։ Հավաքվածների առջև ելույթ է ունեցել Հունգարիայի արդարադատության նախկին նախարար Յուդիթ Վարգայի նախկին ամուսինը՝ Փեթեր Մադյարը։ Գործակալությունը նշում է, որ Հունգարիայում սկանդալ է հասունացել, երբ Մադյարը հրապարակել է Յուդիթ Վարգայի ձայնով ձայնագրություն, որում նա նկարագրում է՝ ինչպես են պաշտոնյաները հասել դատարանի արձանագրություններից ապացույցների հեռացմանը՝ կոռուպցիոն գործերում իրենց դերակատարությունը թաքցնելու համար։ |