ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի և ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ»
09:36, 28.03.2024 | mamul.am
4149 | 1

«Հրապարակ»-ը գրում է․ «Գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՀ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի։ Ավելի վաղ գրել էինք, որ մարտի 26-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները գործարար Սիլվա Համբարձումյանին փորձել են վտարել Ծաղկաձորի իր ամառանոցից։
Համբարձումյանի օգնականը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ամառանոցն աճուրդի է հանվել սնանկության կառավարչի կողմից, վաճառվել է, որից հետո Սիլվա Համբարձումյանը ստացել է վտարման վերաբերյալ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշումը և այն բողոքարկել է: Դատարանը կասեցրել է վտարումը` մինչև վերջնական վճռի կայացումը, բայց գնորդն ազդեցիկ հովանավոր ունի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով զանգահարել է Կոտայքի ԴԱՀԿ պետին, որ դատարանի որոշումը հաշվի չառնեն և վտարումն իրականացնեն։ Մեզ հետ զրուցելու պահին օգնականը նշեց, որ վտարումն ընթանում է: Երեկ մենք զրուցեցինք Սիլվա Համբարձումյանի հետ:

Նախ հետաքրքրվեցինք` այդուհանդերձ, իրեն հաջողվե՞ց վտարումը հետաձգել։
«Դեռ շարունակվում է։ Ես գնացի քննչական, հանցագործության մասին հաղորդում տվեցի, հիմա էլ գնում եմ արդարադատության նախարարություն»,- ասաց Համբարձումյանը։

- Կոնկրետ ի՞նչն եք համարում հանցագործություն։

- Դատարանի որոշումը, որ չեն կատարում, դա հանցագործություն չէ՞։ ԴԱՀԿ-ն դատարանի որոշումը չի կատարում։

- Ձեր օգնականը երեկ ասաց, որ գնորդը Հայկ Սարգսյանի քավորն է, և դա է ազդել, որ ԴԱՀԿ-ն չի կատարում դատարանի որոշումը։ Դուք շարունակո՞ւմ եք պնդել այդ հանգամանքը։

- Այո, Կարոն իրենց քավորն է, Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորն է, ով գտնվում է հետախուզման մեջ Ռուսաստանի Դաշնության կողմից։

- Դուք կարծում եք, որ ՔՊ-ական պատգամավորն իր ազդեցությունն օգտագործո՞ւմ է Ձեզ հետ կապված այս հարցում։

- Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ։ ԴԱՀԿ-ի նախագահ Արսեն Մնացականյանն է շահագրգռված և նրա տեղակալ Հրանտ Աբազյանը, ես գիտեմ ինչու, որովհետև իրենք հայտնի կաշառակերներ են, վաղուցվանից գիտեմ իրենց։

- Իրենց հետ կապված է՞լ եք Քննչական կոմիտեում հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։

- Այո։ Երկուսի հետ կապված էլ հաղորդում եմ ներկայացրել։ Ես գրել եմ, որ, իմ կարծիքով, շահագրգռված անձինք են, և՛ կաշառքն է դեր խաղում, և՛ Հայկ Սարգսյանի ֆակտորը։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր