ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պետդեպը պատասխանել է Զախարովային
10:48, 29.03.2024 | mamul.am
4567 | 0

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մտահոգությանը՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպման հետ։

Նախօրեին Զախարովան հայտարարել էր, որ նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլ Արևմուտքի՝ Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի ոչնչացմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը։

«Որոշակի տուրբուլենտություն, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում, պայմանավորված է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով։ Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք այս հանդիպմանը, ինչպես երեկ ասացի, այն կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ Հայաստանն աշխատում է իր առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ»,- ասել է Միլերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր