ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Այդպես էլ չձևավորվեց Արծվաշենը հետ վերադարձնելու համահայկական հանրային օրակարգ». Կարեն Հեքիմյան
18:48, 29.03.2024 | mamul.am
1773 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «32 տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց Արծվաշենը հետ վերադարձնելու համահայկական հանրային օրակարգ:
Ավելին, Հայաստանի ամենաբարձր իշխանությունն անամոթաբար հայտարարում էր Արծվաշենի «փոխանակման» մասին, իսկ արծվաշենցիներին լկտիաբար «չուզող, չուզող հարևան» էր անվանում:
Այնուամենայնիվ, ի հեճուկս «համահայկական հանրության» և ՀՀ իշխանությունների, անկախ վերջիններիս ցանկությունից, Արծվաշենի վերադարձի խնդիրն օրակարգում է: Մենք պետք է Արծվաշենն ընդունելու միայն ցանկություն և կամք ունենանք:
Ունե՞նք: Չգիտեմ:
Համենայդեպս, Արծվաշենը դատարկ է և պատրաստ է ընդունելության»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր