ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Եթե զորքը հետ քաշելու հրաման ստորագրես, սկսելու եմ համազգային շարժում»․ Ղուկասյանը՝ Փաշինյանին
10:54, 31.03.2024 | mamul.am
45353 | 0

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ․ «Առայժմ չեմ ուզում քննադատական, ամպագորգոռ խոսք ասել, բայց հիմիկվանից զգուշացնում եմ Փաշինյանին, որ ինքը չի որոշում՝ ՀՀ պետական սահմանը որտեղից է անցնում, դա որոշված, վերջացրած է Սահմանադրությամբ։ Եթե Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթուղթ, որով պատրաստվելու է այս կամ այն հատվածը հանձնել կամ զորքը հետ քաշել, հայտարարում եմ՝ զորքը հետ քաշվելու պահը սկսվելուն պես, ես՝ Վարդան Ղուկասյանս, սկսելու եմ հայկական համազգային շարժում՝ «Գտիր Նիկոլին» վերնագրով։ Կոչով դիմելու եմ ժողովրդին, որ իքս օրը, իքս ժամին դուրս գան փողոց։ Ոչ ոք չի ղեկավարելու շարժումը, բացի ինձնից։ Ամեն մեկն իր հեռախոսով լսելու է իմ հրահանգները․․․ Մտքիդ ծայրով չանցնի՝ զորքը հետ քաշելու հրամանը ստորագրես, եթե մինչև հիմա ինչ արել ես, գնում ես 15-20 տարի, զորքը հետ քաշելու, հողը հանձնելու հրամանից հետո՝ ցմահն էլ քեզ չի փրկելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր